19/10/2025

Հո ծաղիկներ նվիրելով չենք ձերբակալելու․ Վրաստանի ՆԳ նախարար․ Լուսանկար

Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է ևս 16 մարդու՝ կապված նախագահի աշխատակազմի շենքի վրա հարձակման հետ, որի արդյունքում գործով մեղադրյալների թիվը հասցվել է 62-ի: 

Այս մասին, ըստ վրացական լրատվամիջոցների, հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն։

Նա նշել է, որ ձերբակալվածները մեղադրվում են «ոստիկանի վրա հարձակվելու», «գույքը վնասելու կամ ոչնչացնելու», «ռազմավարական օբյեկտները գրավելու կամ արգելափակելու», «խմբային բռնության կազմակերպման, ղեկավարման կամ մասնակցության» և «Վրաստանում սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու կամ պետական ​​իշխանությունը տապալելու կոչերի» մեջ։

«Ոստիկանությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկում հանցագործություն կատարած անձանց նկատմամբ և, իհարկե, գործում է օրենքի շրջանակներում… Ինչ վերաբերում է ձերնակալման ձևին՝ նրանց ծաղիկներով չեն ձերբակալելու, այնպես չէ՞: Կա կասկածյալ, կա հանցագործ՝ նրանք ձերբակալվում են սովորական ձևով», – հայտարարել է Կալաձեն։

Նա հավելել է, որ Ներքին գործերի նախարարությունը շարունակում է պարզել նախագահական պալատը գրոհած անձանց ինքնությունը, քանի որ եղել են մի շարք անմիջական մասնակիցներ։

Թբիլիսիի քաղաքապետը նշել է, որ Ներքին գործերի նախարարության ղեկավարությունը շարունակում է պարզել նախագահական պալատի գրոհին մասնակցած անձանց ինքնությունը, քանի որ անմիջականորեն ներգրավված են եղել բավականին շատ մարդիկ։

Նրա խոսքով՝ օրենքը պահպանելու նախկին կոչերին հակառակ, ցուցարարների գործողությունները խրախուսվել են որպես բռնության և պետական ​​հեղաշրջման կոչ անող արշավի մի մաս։ Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրությունների օրը՝ հոկտեմբերի 4-ին, ցուցարարները փորձել են ներխուժել պալատ, վնասել ցանկապատը և փորձել են ներս մտնել։

«Եթե Ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումները չլինեին, որոնք գործեցին օրենքի սահմաններում, ոչ ոք չգիտի, թե ինչ կպատահեր կամ ինչպես կզարգանային իրադարձությունները», – հայտարարել է Կալաձեն։

Հո ծաղիկներով չե՞նք ձերբակալելու. Վրաստանի ՆԳ նախարարը