«Որդիական խոնարհութեամբ մատչիմ»
2025 թ․ հոկտեմբերի 20-ին՝ ժ․ 17:30-18:30-ին Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Աննա եկեղեցու բակում կկայանա «Որդիական խոնարհութեամբ մատչիմ» խորագրով հասարակական միջոցառումների շարքի առաջին համերգը։
Բացօթյա համերգը հանրային ճանաչում և սեր վայելող երաժիշտների նվերն է երևանյան հանդիսատեսին։ Մեր քաղաքի բոլոր բնակիչներին և հյուրերին հրավիրում ենք միասին հայկական հոգեթով երաժշտություն լսելու և վայելելու աշնան փափուկ եղանակը։
«Մայիլյան» վոկալ եռյակը (Աննա Մայիլյան, Լուիզա Երեմյան, Անահիտ Գաբրիելյան) հանրությանը կներկայացնի հայ հոգևոր և աշխարհիկ երգերի իր բարձրաճաշակ ծրագիրը։
Ջութակահարուհի Քրիստինա Չթչյանը կկատարի Կոմիտասի և Նարեկացու տաղերը։ Հանդիսատեսն առիթ կունենա ունկնդրելու Կոմիտասի «Կռունկը», «Ծիրանի ծառը» և Նարեկացու «Հավուն, հավունը»։
Ազգային արվեստի գոհարների հանրայնացմանը միտված այս շարքը հասարակական համերաշխության և արժանապատվության վերականգնման մեր առաջարկն է։
Արմինե Պետրոսյան
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն
Լիլիթ Բլեյան
«Մուզանավ» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ
Հովհաննես Իշխանյան
«Ակն ընդ ական վավերագրողների համայնք» ՀԿ նախագահ
Բաց մի թողեք
Իրեն խենթացնող տիեզերքի առեղծվածները, դրանց գաղտնագրերի բացահայտումները․ Գրիգոր Գուրզադյանի ծննդյան օրն է
Իսկ դուք հասկացել եք կյանքը. այսօր Ջոն Լենոնի ծնունդն է՝ լիցքավորվել նրանով ու նրա երաժշտությամբ. Տեսանյութեր
Ռոք աշխարհում այսօր տոներից մեկն է․ Տեսանյութեր