Հոկտեմբերի 17-ին Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Zhongtong մակնիշի ավտոբուսի մասնակցությամբ հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 11:00-ի սահմաններում թիվ 97 երթուղին սպասարկող ավտոբուսը Ռուբինյանց փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով էլ «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Մազդա»-ին, վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Honda Accord մակնիշի ավտոմեքենային, իսկ հարվածի հետևանքով ավտոմեքենայի դետալներն ու ծառի ճյուղերը վնասել են Ռուբինյանց 1 շենքի բակում կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոբուսի և կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը: Ավտոբուսում եղել է մի քանի ուղևոր, որոնք, բարեբախտաբար, չեն տուժել:







Բաց մի թողեք
Գյումրիում ընդդիմությունը միավորվեց, իշխանափոխություն չի լինի
Խոշոր վթար, Աշտարակ-Եղվարդ ճանապարհին բախվել են հարսանիքի քավորի «Opel»-ն ու «07»-ը, քավորկինը վիրավnրներից մեկն է. Լուսանկար
Բորոտ է, զգույշ եղեք Արմեն Թորոսի Բոյախչյանից