Կառավարությունը հոկտեմբերի 23-ի նիստում հաստատել է որոշում, որի համաձայն Ազգային ժողովի շենքին կից կտեղադրվի նոր արտաքին վերելակ։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս պատգամավորներն ու հրավիրված անձինք նիստերի դահլիճ և հարակից տարածքներ հասնում են Վարչական շենքի ներսով՝ անցնելով մի շարք միջանցքներ և աստիճանավանդակներ։ Այս իրավիճակը հաճախ հանգեցնում է մարդաշատության, տեղաշարժման դժվարությունների և անվտանգության ապահովման խնդիրների։
Նոր արտաքին վերելակի կառուցումը նպատակ ունի բացառել նշված խնդիրները և ապահովել ավելի հարմար ու անվտանգ մուտք ԱԺ շենքի տարբեր հատվածներ։ Նախագծի իրականացումն արդեն սկսվել է՝ ԱԺ աշխատակազմի կողմից կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագրով, որի արժեքը կազմում է շուրջ 25,99 միլիոն դրամ։

Բաց մի թողեք
Առևտրի հարցերով Եվրախորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել ԱՄՆ-ի հետ Թուրնբերիի սակագնային համաձայնագրին. Լուսանկար
Բրյուսելը պատրաստվում է ավիաուղևորների իրավունքների շուրջ բախմանը
Բաքու – Թբիլիսի – Կարս երկաթգծի շահագործման, ռուսական շուկայում արգելված հայկական ապրանքները ԵՄ-ում վաճառելու մասին