Հովհանավանքում մատուցվող պատարագի ընթացքում Տեր Արամ քահանան իր քարոզում շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ երկու հազար տարի անց Հերովդեսի նման չվարվելու համար։
«Հերովդեսի կողմից ճշմարտությունը գլխատվելուց անցել է երկու հազար տարի։
Ահա այս օրերին մեր իրականության մեջ տեսնում ենք, որ դարձյալ ծնվում են էնպիսի մարդիկ, ովքեր փորձում են Աստծո խոսքը տարածել, բայց այսօր ևս աշխարհում կան փարիսեցիներ, սադուկեցիներ, և այս փարիսեցիները դարձայալ փորձ են անում գլխատելու սրբությունը, բայց ես իմ անկեղծ շնորհակալությունն եմ ուզում հայտնել մեր վարչապետին, որ երկու հազար տարի անց Հերովդեսի նման չի գործում, այլ գործում է ճիշտ հակառակը։
Հարցը այստեղ ես չեմ, իմ անձը չի, իմ կերպարը չի։ Մեկ բան կա․ իմ շուրթերով ես չեմ խոսում, Աստված խոսում է մեր բերանով, երբ որ այդ բերանը փակում են՝ լռեցնում են նաև Աստծո խոսքը, իսկ Աստված խոսում է մի պայմանով, որովհետև սիրում է իր ժողովրդին», – ասել է նա:
Ինչպես հայտնել ենք՝ Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ հռչակված Հովհաննավանքի հոգևոր հովիվի Տեր Արամի կողմից եկեղեցում մատուցվել է Սուրբ պատարագ, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կառավարության մի շարք անդամներ, պատգամավորներ, ՔՊ կուսակցության անդամներ ու քաղաքացիներ՝ ժամանած տարբեր մարզերից:






Բաց մի թողեք
#Ուղիղ․ ՀԾԿՀ-ն շարունակում է քննարկել ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու հարցը․ Տեսանյութ
«Հունվարի մեկն ա՝ կերել, խմել են մարդիկ, ի՞նչ են անելու». «Թող քիչ ուտեն»
#Ուղիղ․ ՀԾԿՀ նիստ, որտեղ ցանկանում են ՀԷՑ-ին զրկել լիցենզիայից․ Տեսանյութ