08/11/2025

Վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը և կոմպոզիտոր Էլեն Յոլչյանը գլխավոր դատախազի կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով. Լուսանկարներ

Վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը և կոմպոզիտոր Էլեն Յոլչյանը.

ՀՀ գլխավոր դատախազի կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով` Գոշի «Գիրք դատաստանի»-ին նվիրված միջազգային գիտաժողովի շրջանակում «Դատաստան» ստեղծագործությունը, համապատասխանաբար, կատարելու և հեղինակելու համար:

Այդ մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Հիշեցնենք, որ Դատախազության և Մատենադարանի համագործակցությամբ կազմակերպված Միջազգային գիտաժողովի շրջանակում Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանությունից (Լիբանան) Մատենադարան է բերվել Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի»-ի հնագույն օրինակը. այս բացառիկ ցուցադրության վերջին օրն է այսօր:

«Երախտապարտմ եմ առաքելությանս, որը յուրաքանչյուր համերգով հարստացնում է հոգիս, մարդկանց, ովքեր գնահատում ու կերտում են արվեստ, մասնագետների, ովքեր մեծ բարդություններով սերմանում են #արդարություն ու #արդարամտություն։ Մխիթար Գոշի #ԳիրքԴատաստանի-ն նվիրված միջազգային գիտաժողովի շրջանակում առիթ ունեցա հանդես գալու մենահամերգով և «հաղորդակցվելու» Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանությունից (Լիբանան) #Մատենադարան բերված Մխիթար #Գոշի «Գիրք դատաստանի»-ի հնագույն օրինակի հետ (1240թ.)։ Այս պահերին վերարժևորում ես ազգային ինքնությունդ, բառերով նկարագրելն անհնար է։ Իմ խորին շնորհակալությունը Գլխավոր դատախազին, ի թիվս այլ սխրանքների, Գոշի ժառանգության միջազգայնացման գործում այս հանգուցային ներդրման համար։ Շնորհակալություն նաև իմ սիրելի ընկեր և կոմպոզիտոր Էլեն Յոլչյանին, ով հատուկ այս համերգի համար հեղինակել էր «Դատաստան» ստեղծագործությունը։ Շնորհակալություն կարոտած Արա Խզմալյանին՝ Մատենադարանի տնօրենին՝ ջերմ ընդունելության համար։ Եվ իհարկե, Ալեքսանդր Պլատո Հակոբյանին, ով ողջ հետնաբեմային ծանրությունը թեթևորեն կրելուց բացի միացավ արդեն բեմում՝ ինձ հետ կատարելու Յոլչյանի ստեղծագործությունը՝ դաշնամուրի, խոսքի և էլեկտրոակուստիկ ձայների համար»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դաշնակահար Հայկ Մելիքյանը։

May be a black-and-white image of one or more people and crowd

Վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը և կոմպոզիտոր Էլեն Յոլչյանը գլխավոր դատախազի կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով