Եկեղեցու եւ բարձրաստիճան հոգեւորականների դեմ իր արշավի շրջանակներում կարգալույծ քահանայի ձեռամբ մատուցված 2 պատարագի մասնակցելուց հետո Փաշինյանը, թերեւս, հույս ուներ, որ գործող քահանայի պատարագին մասնակցելը կփրկի իրավիճակը, կարող են հնարավորինս շատ մարդիկ գալ պատարագին:
«Հրապարակ» թերթը գրել է․ Ինքն էլ, դրանից օգտվելով, առաջ կտանի կաթողիկոսին գահընկեց անելու ծրագիրը, որի «տակ է մնացել»:
Սակայն Թալինի եկեղեցում ավելի սակավաթիվ էին, քան նախորդ 2 պատարագներին՝ Հովհաննավանքում։ Այս շաբաթ էլ ՔՊ հավատաքննիչները Վայոց Ձորի Խաչիկ գյուղի եկեղեցի են գնալու: Եթե աշխարհագրության նման փոփոխությունն էլ արդյունք չտա, ստիպված կլինեն կրկին փոխել մարտավարությունը։ Մեզ ասացին, որ Փաշինյանը մտադիր է այցելել հանրությանը հայտնի եւ հավատացյալների կողմից ընդունելի հոգեւոր սպասավորների, ուստի դիտարկում են Տաթեւի վանական համալիրի հոգեւոր հայր Տեր Միքայելի թեկնածությունը:
Կարծում են, որ եթե հարգված հոգեւորականներին ստիպեն ընդունել նրան, հնարավոր կլինի փոխել այս արշավի նկատմամբ վերաբերմունքը։

Բաց մի թողեք
․․․ մուտքն արգելո՞ւմ է՝ ինքն ուրախ խրախճանքի մեջ է
Ինչին Նիկոլը ձեռք է տալիս, ասում են՝ անվտանգ չի ․․․
Ի՞նչ է կատարվել ՔԿ-ում. Քննիչը մեղադրանքը չի ընդունում