«Մեր ձևով» ժողովրդական շարժումը շարունակում է թափ հավաքել։
Ապօրինի կալանքի տակ գտնվող ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած շարժմանն արդեն 8 հազար կամավոր է միացել։ Այս մասին տեղեկացնում են «Մեր ձևով» շարժման գրասենյակից:
«Վերջին օրերին մեզ միացողների թիվն ավելացել է մի քանի անգամ։ Միայն հինգ օրում շարժմանը շուրջ հազար քաղաքացի է միացել և այս միտումը շարունակվում է։
Հայաստանում փոփոխությունների իրական հնարավորությունը մեր հայրենակիցները կապում են «Մեր ձևով» շարժման հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաց մի թողեք
Գագիկ Ծառուկյանի փաստաբանին հեռացրել են վարույթից․ ինչ է կատարվել
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկեց անձեռնմխելիությունից. Ասում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք
Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան