Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ադրբեջանն ինտենսիվորեն զինվում է։ Ադրբեջանի զինանոցում հայտնվում են ոչ միայն հրթիռահրետանային միջոցներ, այլ նաև ավիացիոն միջոցներ, ԱԹՍ-ներ և այլն։
Կարծես թե Ադրբեջանն այս պահին ոչ մի պետության հետ ակտիվ ռազմական գործողությունների մեջ չէ, սակայն շարունակաբար ինտեսիվորեն ընդլայնում է հարձակվողական բնույթի զինտեխնիկաների ձեռքբերումը։
Նայելով ձեռքբերվող ռազմական տեխնիկայի ծավալները, բնութագրիչները , կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը շատ լուրջ ինչ որ գործողության է պատրաստվում։ Ճիշտն ասած, հիմնավոր կասկածներ ունեմ, որ Իրանի դեմ որևէ գործողության համար են այս բոլոր գնումները, իսկ եթե դիտարկենք, որ Բաքվի բռնապետն ամբողջապես է ցնդել, ուրեմն նաև դիտարկելի ՌԴ-ի դեմ գործողությունները ինչ որ պահից։
Չի կարող, օրինակի համար Հայաստանի, կամ Վրաստանի դեմ գործողությունների համար այս տեսակ ծախսատար գնումներ կատարի։ Այն ծավալով զինտեխնիկայի աշխարհագրական ծածկույթը բոլորովին այլ աշխարհագրական տարածք ունեցողի համար է։ Սակայն սա էլ իր հերթին չի նշանակում, որ մենք մտածելու բան չունենք։
Ադրբեջանի ցանկացած ռազմական գործողություն ցանկացած պետության դեմ մեզ համար մեծ ռիսկեր է պարունակում»։

Բաց մի թողեք
Առուշանյանը գդալ առ գդալ ուտում է վրեժի սառը կերակուրը
Արմավիրի մարզպետը դաշնակցական Ռազմիկ Այվազյանին Արմավիրի քաղաքապետ չառաջադրվելու «համոզելու» սահմաններում հորդորել է մտածել նոր զորակոչված որդու մասին. Իոաննիսյան
Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան