ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Օրերս տեսակցեցի խղճի քաղբանտարկյալներ Բագրատ և Միքայել Սրբազաններին:
Սրբազանների ոգին, կամքն ու վճռականությունը, ինչպես միշտ, տեղում էին: Երեկ էլ քրեակատարողական հիմնարկում այցելեցի գործընկեր, ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին:
Ցավոք, տեսակցությունները փակ են ազգային բարերար Սամվել Կարապետյանի և մյուս քաղբանտարկյալների դեպքում: Օրերս էլ բարերարի կալանքը ապօրինաբար երկարաձգվեց երկու ամսով:
Հարկ է նշել, որ այս բոլոր մարդիկ՝ զրկվելով ազատությունից, որևէ պահի չեն ընկրկել: Լավ են գիտակցում, թե հանուն ինչի են գնում նման զոհողության:
Իրենք բանտերում, մենք՝ ազատության մեջ, չպետք է դադարեցնենք մեր պայքարը հանուն արդարության, ընդդեմ չարիքի: Ուստի, վաղը՝ նոյեմբերի 20-ին, ժամը՝ 15:00-ին, հավաքվում ենք Գլխավոր դատախազության դիմաց՝ ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների»:

Բաց մի թողեք
Ապրիլի 19-ի աստղագուշակ․ Օգտակար կլինի հանգստանալը
«Եթե մենք չլինենք 18 տարեկան երեխաների կողքին, ո՞վ պետք է լինի». կամավոր Գևորգ Ինջիղուլյանը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում. Լուսանկարներ
Ապրիլի 18-ի աստղագուշակ․ Միշտ չէ, որ հնարավոր է հավասարակշռություն գտնել