Նոյեմբերի 21-ին, ժամը 06։14-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիս գյուղի խաչմերուկում ավտոմեքենան բախվել է գնացքին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիս գյուղի վերջնամասում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է Գյումրի-Երևան բեռնափոխադրում իրականացնող գնացքին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից․ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վերջինիս մահը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։







Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում` ինչ է պատահել․ Լուսանկար
Գերմանիայում Փաշինյանի դեմ բողոքի ակցիա է տեղի ունեցել
«Մեր ձևով» ժողովրդական շարժումից որոշ մարդիկ վախեցած են դրանից, և դա հասկանալի է․ Մարիաննա Ղահրամանյան