Բաքվի բարբարոսական վարչախմբի հետ, իբր, խաղաղության պատրանքի տարածման համար շատ կարևոր հանգամանք է, այսպես կոչված, «կարճ հիշողությունը»։
Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Երբ մոտ երեք շաբաթ առաջ այդ վարչախմբի պարագլուխը բարբաջում էր ցարական Ռուսաստանի քարտեզներից և Սևանա լճի անվանումից, վաղուց արդեն մոռացվել էր, որ 2019թ. նույն նոյեմբեր ամսին նույն այդ անձը գրեթե նույն ձևակերպումներով հիշատակում էր նույն այդ քարտեզները, բայց Արցախի տեղանուններին անդրադառնալիս, իսկ թե հետո ինչ տեղի ունեցավ, բոլորը գիտեն։
Հիմա հերթը Հայաստանի Հանրապետության տարածքինն է, սակայն «կարճ հիշողության» պատճառով դա շատերին չի էլ հուզում։
«Ցարական ժամանակի քարտեզ», «20-րդ դարասկիզբ», «ինչ-որ տեղանուն»՝ թվում է, թե անիմաստ մանրուքներ են «խաղաղությունը հաստատված է» բարձրագոչ հայտարարության խորապատկերին, մինչդեռ Հայաստանի հանդեպ բազմաշերտ թշնամական քաղաքականության շրջանակներում հենց այդ «քարտեզը», «տեղանունը» և այլ «մանրուքներ» ուղիղ ցուցիչ են ոչ թե խաղաղության, այլ ընթացող հիբրիդային պատերազմի»։

Բաց մի թողեք
Արցախ, այսօր քո տոնը չէ միայն։ Այսօր մեր խղճի դատաստանի օրն է
Ի՞նչ է սա՝ հայ ազգի եւ ողջ աշխարհի, հատկապես ԵՄ առջեւ կատարված խաբեության բացահայտո՞ւմ․ Տիգրան Խզմալյան
Եթե հետո եք հասկացել, որ ձեռնտու չէր երկաթուղին, ինչո՞ւ չեք վերադարձնում, ինչո՞ւ եք պահում «բեռը». Աբրահամյան