ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Վաշինգտոնի կողմից առաջարկված Ուկրաինական հակամարտության կարգավորման նոր պլանը կազմվել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ խորհրդակցությամբ։
Այս մասին սոցկայքի իր էջում գրել է ամերիկյան պետության արտաքին քաղաքական գերատեսչության Մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թոմի Փիգոտը։
Այդ գրառմամբ նա հակադարձել է Սենատի Հարավային Դակոտա նահանգը ներկայացնող հանրապետական սենատոր Մայք Ռուանձին, ով հայտարարել էր, թե այդ պլանը ըստ էության հանդիսանում է Ռուսաստանի «ցանկությունների ցուցակը», որը պարզապես փոխանցվել է Միացյալ Նահանգներին։
«Դա բացահայտ սուտ է։ Համաձայն Պետքարտուղար Մարկ Ռոբիոյի եւ ողջ վարչակազմի հետեւողական դիրքորոշման, այդ պլանը Միացյալ Նահանգների կողմից կազմվել է ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական կողմերի հետ խորհրդակցությամբ»,- ասված է Փիգոտի գրառման մեջ։

Բաց մի թողեք
Ստորջրյա կապի մալուխները կարող են դառնալ Իրանի նոր թիրախները․ ԻՀՊԿ գեներալ
ԱՄՆ-ն՝ համաշխարհային «ոստիկա՞ն»․ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբ