Ռուսաստանը ոչ պաշտոնական խողովակներով ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության ծրագիրը և պատրաստ է քննարկել կոնկրետ ձևակերպումները։
Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է՝ «Մոսկվան ակնկալում է, որ Վաշինգտոնը կտրամադրի Ուկրաինայի կարգավորման ծրագրի միջանկյալ տարբերակը, որը համաձայնեցված է եվրոպացիների և ուկրաինացիների հետ»։
«Մենք այն ունենք, բայց ստացել ենք ոչ պաշտոնական խողովակներով։ Այն մեզ պաշտոնապես չի փոխանցվել։ Բայց մենք, բնականաբար, ինչպես ասաց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պատրաստ ենք քննարկել կոնկրետ ձևակերպումները։ Որովհետև մի շարք հարցեր, իհարկե, պահանջում են պարզաբանում», – ասել է նա։
«Մենք դեռևս մեր ամերիկացի գործընկերներից չենք ստացել այն տարբերակը, որի մասին լրատվամիջոցները շահարկում են», – հավելել է Լավրովը։

Բաց մի թողեք
Հայացք ԵՄ-ից․ Հարյուրավոր օտարերկրյա քաղաքացիներ Իրանից տարհանվել են Ադրբեջան՝ սրվող հակամարտության պատճառով
Ծրագրել էինք մարտական գործողությունն ավարտել 4-5 շաբաթում, բայց երևում է՝ այն պլանավորածից երկար կտևի. Թրամփ
ԱՄՆ-ն մտադրություն չունի ներգրավվել նոր երկարատև հակամարտության մեջ. Վենս