Մենք տեղեկացանք, որ մոտ մեկ ամիս առաջ իրավապահները փակել են Գագիկ Ծառուկյանի ելքը երկրից` ՍԷԿՏ-ը (սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ):
Հրապարակ թերթը գրել է․ Այս արգելքը դրվել է նրա նկատմամբ մի հին` 2018-19-ին հարուցված քրեական գործով եւ անսպասելի է եղել բոլորի, այդ թվում` նրա պաշտպանների համար: Ենթադրվում է, որ ՍԷԿՏ-ը փակել են, որ Ռուսաստան չմեկնի, եւ նախընտրական գործընթացները դանդաղեն: Սակայն սա Ծառուկյանի նկատմամբ իշխանական «վերաբերմունքի» միակ դրսեւորումը չէ:
Նրա որդուն առաջադրված թույլ մեղադրանքով այժմ քննություն է գնում, այդ գործով անցնող բոլոր մյուս անձանց նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցներ են ընտրվել, իսկ Ծառուկյանի որդու նկատմամբ կալանքի եւ հետախուզման որոշումը դեռ պահպանվում է:
Այս ամենին գումարած` մոտ 10 օր առաջ ՊԵԿ-ը կրկին ստուգումներ է սկսել «Շանգրի լա» խաղատանը․ հարկայինի տեսուչները ստուգում են ամեն մի ֆիշկան ու ամեն խաղադրույքը:
Չնայած այս, ինչպես եւ այլ խաղատների հասույթն օնլայն կազինոների պատճառով անգամներով նվազել է:






Բաց մի թողեք
Տարիներ առաջ ո՞վ կարող էր պատկերացնել, որ մենք հասնելու ենք այս վիճակին
Ով է «Ճապ»-ը, կրիմինալ անցյալը, կապը ՔՊ-ական նախկին քաղաքապետուհու հետ
71,8 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում է եղել Արսեն Թորոսյանի օրոք՝ առանց փաստացի ծառայության․ կոռուպցիայի մաս 7