Ինքնասպանության փորձ է կատարել Փրկարար ծառայության ղեկավար, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի որդին:
Հրապարակ թերթը գրել է․ Մեր աղբյուրների փոխանցմամբ հայրը տեսակցել է, վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ Ցուցուլյանին մոտ կանգնած աղբյուրը «Հրապարակին» պատմեց, որ խոսքը` Կամո Ցուցուլյանի փոքր որդու մասին է: Մեր աղբյուրի խոսքով` երիտասարդը մեծ պարտքեր է կուտակել, ըստ ամենայնի, խաղային մոլուցքի պատճառով, ինչի հետեւանք է ինքնասպանության փորձը։
Ուշագրավ է, որ ՆԳՆ-ն փորձում է հերքել կատարվածը եւ դա ներկայացնել որպես դժբախտ պատահար: «Օդաճնշիչ ատրճանակի հետ անզգույշ վարվելու հետևանքով քաղաքացին վնասվածք է ստացել և տեղափոխվել բժշկական կենտրոն:
Որևէ միջադեպ տեղի չի ունեցել, իսկ ինքնասպանության փորձի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», հայտարարում է ՆԳՆ լրատվական ծառայությունը:






Բաց մի թողեք
Տարիներ առաջ ո՞վ կարող էր պատկերացնել, որ մենք հասնելու ենք այս վիճակին
Ով է «Ճապ»-ը, կրիմինալ անցյալը, կապը ՔՊ-ական նախկին քաղաքապետուհու հետ
71,8 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում է եղել Արսեն Թորոսյանի օրոք՝ առանց փաստացի ծառայության․ կոռուպցիայի մաս 7