ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ չորեքշաբթի Վաշինգտոնում կրակոցների հետևանքով վիրավորված Ազգային գվարդիայի զինծառայողներից մեկը՝ Սառա Բեքստրոմը, մահացել է, հաղորդում է BBC-ն։
«Արևմտյան Վիրջինիայից Սառա Բեքստրոմը, այն գվարդիայի զինծառայողներից մեկը, որի մասին մենք խոսում ենք, մի նշանավոր, հիանալի կին, որը միացել է բանակին 2023 թվականի հունիսին և եղել է բացառիկ անձնավորություն ամեն ինչում։ Նա քիչ առաջ մահացավ», – նշել է Թրամփը զինվորականներին ուղղված Շնորհակալության օրվա ուղերձում։
Ազգային գվարդիայի զինծառայողները չորեքշաբթի օրը Սպիտակ տան մոտ տեղի ունեցած հարձակման զոհ են դարձել։ Գլխավոր կասկածյալը 29-ամյա աֆղան քաղաքացի Ռահմանուլլա Լականվալն է, որը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ այդ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո։
Երկրորդ զոհը՝ 24-ամյա Էնդրյու Վուլֆը, վիրավորվել է և գտնվում է ծանր վիճակում։






Բաց մի թողեք
Օրբանը ասել է, թե ինչպես պետք է ավարտվի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը
ԵՄ 7 երկրներ կոչ են արել արագացնել Ուկրաինային ռուսական ակտիվներով փոխհատուցման վարկի տրամադրումը
Եթե Ռուսաստանը հաղթի՝ բոլորս կպարտվենք, չենք կարող թույլ տալ, որ Ուկրաինան պարտվի․ Չեխիայի նախագահ