Ադրբեջանի հոգևոր առաջնորդ շեյխ Փաշազադեի շուրջ օղակը սեղմվում է:
Savashmedia.az կայքը հիշեցրել է 2015թ. մի իրադարձություն, երբ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Դորոխինը շեյխին է հանձնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նրան շնորհած «Պատվոգիրը» և ասել, որ Փաշազադեն «արժանացել է Խորհրդային Միության շքանշանների, բայց դրանից Ռուսաստանի նախագահի ուշադրության արժեքը չի նվազում»:
Լրատվամիջոցը, վկայակոչելով «վստահելի աղբյուրներ», գրում է, որ այդ ժամանակներից շեյխ Փաշազադեն նախագահի աշխատակազմի ղեկավար Մեհթիևին «Մոսկվայի հանձնարարությամբ ծանոթացրել է Թուրքիայում բնակվող ադրբեջանցի գործարար Մուբարիզ Մանսիմովի հետ, որ զբաղվում էր ռուսական նավթի արտահանությամբ՝ ունենալով մասնավոր նավագնացության ընկերություն»:
Մեկ տարի հետո, Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում Ստամբուլի ոստիկանությունը Մասնիմովին ձերբակալել է:
Ինչպես ադրբեջանական լրատվամիջոցն է պնդում, Մոսկվայից այդ կապակցությամբ «շեյխ Փաշազադեին և ՌՈՒԵ Բաքվի և Ադրբեջանի թեմի առաջնորդ Ալեքսիին հանձնարարվել է Մանսիմովին կալանքից ազատելու խնդրանքով նամակ գրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին»:
Ակնհայտ է, որ Բաքվի լրատվամիջոցի տեղեկացվածության աղբյուր են հանդիսացել Ադրբեջանի հատուկ ծառայությունները և Իլհամ Ալիևի աշխատակազմը: Միայն այդ հաստատությունները կարող են տեղյակ լինել շեյխ Փաշազադեի և Ռամիզ Մեհթիևի կապերին, իմանալ, որ գործարար Մանսիմովը Թուրքիայում ձերբակալվել է որպես Էրդողանի թշնամի Ֆեթհուլլա Գյուլենի «գործակալ»: Մեհթիևը մեղադրվում է Ադրբեջանում սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու, իշխանությունը յուրացնելու փորձի և պետական դավաճանության մեջ:
Շեյխ Փաշազադեի անունը կապել նրա հետ՝ նշանակում է հոգևոր առաջնորդին ևս համարել Կրեմլի գործակալ և Իլհամ Ալիևի քաղաքական թշնամի: Նման դեպքերում, որպես կանոն, կասկածանքները հիմնավորվում են անձի ձերբակալությամբ:
Փաշազադեն վերջին տարիներին Ալիևի կողմից լիովին անտեսված է: Նրա դեմ, հավանական է, քրեական գործ կհարուցվի: Շեյխը հոգևոր առաջնորդ է ավելի քան կես դար:






Բաց մի թողեք
Թրամփն անկեղծորեն ցանկանում է խաղաղություն Ուկրաինայում. Պեսկով
Թուրքիան ապահովագրում է Ադրբեջանին
Ալիևի խնդիրն է, թե հակառուս-ժողովրդավար Քերիմլիին ինչպե՞ս է ներկայացնելու «Կրեմլի գործակալ»