2025 թվականի դեկտեմբերի 12-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Նշենք, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով, հայտնել էր Պաշտպանության նախարարությունը:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Զինվորի մահվան դեպքը Քննչական կոմիտեի տիրույթում է, իրավիճակը սահմանին շատ հանգիստ է. այս մասին լրագրողների հետ զրույցում ասա Սուրեն Պապիկյան։
«Այն, ինչ հայտարարվել է, ավելին ասել չեմ կարող, որովհետև հիմա հարցը Քննչական կոմիտեի տիրույթում է, նոր բան, նախաքննության շահերից ելնելով, ասել չեմ կարող», – ասաց Պապիկյանը:
Հարցին՝ կա՞ն մեղադրյալներ, պաշտպանության նախարարը պատասխանեց՝ «Ես չեմ կարող դրա մասին խոսել, կարծում եմ, դա այն հարցն է, որ անհրաժեշտության դեպքում Քննչական կոմիտեն պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա»:
Նա հավելեց, որ զինծառայողի մահվան դեպքը տեղի է ունեցել հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում։






Բաց մի թողեք
Ռուսաստանում գնդակահարվում են, բայց չեն ցանկանում պատերազմել Ուկրաինայի դեմ
ԵՄ-ն կարող է օգնել Հայաստանին առաջիկա ընտրություններին ընդառաջ՝ արտաքին միջամտությունը կանխելու հարցում
Իրանը կարող է «թուրքական փոխակերպման ենթարկվել», Հայաստանին պետք է զգուշանալ