Իշխանությունն ու փողն այնքան են մեծամտացրել ՔՊ-ականներին, որ անգամ ճամբարափոխ Հայկ Կոնջորյանն է կտրվել գետնից: ՔՊ խմբակցության ղեկավարը խորհրդարանի նիստերի դահլիճում էլ է որոշել անձնական օգնական ունենալ, որ նեղություն չքաշի՝ մի քանի մետր քայլելու։
«Հրապարակ» թերթը գրում է․ Տեւական ժամանակ է՝ նկատում ենք, որ խմբակցության անունից ելույթ ունենալու համար ոչ թե Հայկ Կոնջորյանն է մոտենում նիստերի դահլիճում նստած ԱԺ քարտուղարության աշխատակիցներին՝ գրանցվելու համար, այլ նրա փոխարեն դա անում է իր կողքին նստող ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Կամ էլ ոմանք Կոնջորյանի՝ ԱԺ նախագահ դառնալու հեռանկարին առավել քան լուրջ են վերաբերվում եւ նախապես ուզում են ջերմ հարաբերություններ հաստատել ապագա նախագահի հետ։

Բաց մի թողեք
ՔՊ-ն ծեծի համար դատվողներին պատգամավոր է դարձնում․ Լուսանկար
Աղազարյանին այս անգամ չմերժեցին
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ