Դեկտեմբերի 24-ին վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 22։15-ի սահմաններում Աշտարակ քաղաքի հրապարակում, հետիոտնային անցման վրա Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Զավեն Վ․-ն իր վարած «Hongqi»-ով մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 18-ամյա Նազենի Ե․-ին, 17-ամյա Ն․ Ա․-ին և 17-ամյա Ն․ Ա․-ին, ովքեր այնուհետև տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին տեղափոխել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով վրաերթի ենթարկվածներից 17-ամյա Ն․ Ա․-ն և 17-ամյա Ն․ Ա․-ն երկվորյակ քույրեր են։


Բաց մի թողեք
Խոշոր վթար, Շենգավիթում բախվել են «Toyota» ու «Jeep», 4 վիրավnրներից մեկն անչափահաս է․ Լուսանկար
Հովնան սրբազանին դարձի են բերել ամերիկահայ մեծահարուստները, համայնքի ազդեցիկ անդամները
Խոշոր վթար՝ Բաղրամյան պողոտայում, բախվել են «Jeep», «Hongqi», «Chevrolet» և «Opel», 3 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց․ Լուսանկար