«Տարեվերջյան խնջույքներից ձեռնպահ չեն մնում նաեւ ընդդիմադիրները: Տեղեկացանք, որ երեկ «Կոնգրես» հյուրանոցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր թիմին հավաքել է մեկ հարկի տակ:
«Հրապարակ» թերթը գրում է. Մասնակցել են ոչ միայն «Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավորները, այլեւ պատգամավորների օգնականները, փորձագետները։
Դեկտեմբերի 28-ին էլ ՀՅԴ-ն է գալիս՝ Ամանորը նշելու։ Շաբաթ օրն էլ ՔՊ-ի կորպորատիվն է լինելու` Արտաշատի «Ադանա» ռեստորանում: ՔՊ-ում երեկ ոմանք չարախնդում էին, որ շատերը հաջորդ օրը Փաշինյանի մասնակցությամբ ֆեյք պատարագին չգնալու համար հիմնավոր արդարացում կունենան` խումհարի մեջ կլինեն ու չեն կարողանա մասնակցել։
Իսկ Սերժ Սարգսյանի թիմից մեզ վստահեցրին, որ վերջին տարիներին իրենք նման խնջույքներ չեն կազմակերպում։


Բաց մի թողեք
Ինչո՞ւ են բնապահպանները վերածվել քաղաքական գործիչների, օժանդակում են, որ սրանք ընտրվեն և հանձնեն Տիգրանաշենը
Որտե՞ղ է 2018-ից առաջ ակտիվ քաղհասարակությունը, ովքե՞ր են զբաղեցնում նրանց ազատած «սուրբ տեղը»
Փաշինյանը ոսկեպարցիներին հորդորեց հաշտվել 30 մետրից Ադրբեջանը տեսնելու հետ