ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել՝ ԱՄՆ-ն անցումային շրջանում ստանձնում է Վենեսուելայի կառավարումը։ ԱՄՆ նախագահը չի հստակեցրել կառավարման ժամկետները։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Կարակասում ԱՄՆ-ի ռազմական գործողության նմանը չկա Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր:
ԱՄՆ նախագահը նշել է՝ առեւանգված Մադուրոն և նրա կինը անձամբ կզգան ամերիկյան արդարադատության ողջ հզորությունը:
Թրամփի կարծիքով՝ Մադուրոն անձամբ է ղեկավարել թմրաշրջանառությունը, որը հանգեցրել է հազարավոր ամերիկացիների մահվան:

Ռուսաստանը վճռականորեն կոչ է անում ԱՄՆ ղեկավարությանը ազատ արձակել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը, հայտարարել է Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը։
«Հաշվի առնելով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը ԱՄՆ-ում գտնվելու մասին հաստատված տեղեկությունները, մենք վճռականորեն կոչ ենք անում ԱՄՆ ղեկավարությանը վերանայել այս դիրքորոշումը և ազատ արձակել ինքնիշխան երկրի օրինական ընտրված նախագահին և նրա կնոջը», – հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Նրանք ընդգծել են «ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև առկա ցանկացած խնդիր երկխոսության միջոցով լուծելու համար պայմաններ ստեղծելու» անհրաժեշտությունը։


Բաց մի թողեք
«Իրանը մեր հանդեպ ավելի հարգալից է, քան Թուրքիան․․․». Բաքվի արձագանքը
ԵՄ-ն ստուգում է՝ արդյոք Booking.com-ը բավարար միջոցներ ձեռնարկո՞ւմ է կեղծ հայտարարությունների և ֆիշինգային խարդախությունների դեմ պայքարելու համար
Լիտվայում հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոցների խոշոր լաբորատորիա, որը ղեկավարել է Նիդերլանդների քաղաքացի