Ուղևորներից ահազանգ ենք ստացել այն մասին, որ պետական աջակցություն ստացող Wizz Air ավիաընկերությունը Պրահա մեկնածներին բառացիորեն փողոցներն է գցել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Wizz air-ը անորոշության մեջ է պահում ուղևորներին երեկվանից: Միայն ստացել են նամակ որ չվերթը հետաձգվում է և վերջ. ինչու, որքն ժանանակ չեն պարզաբանել:
Ինստագրամյան Elenchs_blog էջով հայտնի Էլեն Քանդարյանը հրապարակել է տեսանյութ, որ Պրահա–Երևան չվերթը չեղարկվել է՝ առանց հստակ բացատրության։ Նրա խոսքով՝ ուղևորներին ուղարկվել է հյուրանոց ընտրելու հղում, առաջարկվել է ընդամենը 1 օրով կացություն, մինչդեռ հաջորդ թռիչքը, ըստ նրա, 3 օրից է։ «Զրո ինֆորմացիա, զրո կոմունիկացիա հաճախորդի հետ»,— նշել է նա։
Հիշեցնենք՝ կառավարության ծրագրով նոր ուղղություններով փոխադրումներ իրականացնող ավիաընկերություններին տրամադրվում է աջակցություն՝ «Շիրակ»-ով տեղափոխված յուրաքանչյուր ուղևորի համար 15.000 դրամ, իսկ «Զվարթնոց» ժամանողների համար՝ 20.000 դրամ։
Ստացվում է՝ պետությունը վճարում է հունգարական այդ ավիափոխադրողին, բայց երբ հարցը հասնում է ուղևորի իրավունքների պաշտպանությանը՝ տեղեկացված լինելու իրավունքին, գործադիրը անգործունակ է դառնում և սկսվում է լռության «չվերթը»։
«Ժողովուրդ»-ը դիմել է պատասխանատու կառույցներին՝ պարզելու՝ սուբսիդիա ստացող ավիաընկերության նկատմամբ ինչ վերահսկողություն կա, և ով է պատասխանատվություն կրում նման դեպքերում։ Ինչու են Հայաստանից մեկնած և Հայաստան ժամանող ուղևորները մնացել փողոցներում՝ առանց տեղեկության, առանց երկրի կողմիցաջակցության: Բայց դեռ պաշտոնական պատասխան չունենք:
Ի դեպ, սա միակ բողոքը չէ, որ քաղաքացիները հայտնում են, մնացածի մասին՝ հաջորդիվ, հերթով»։

Բաց մի թողեք
Ինչու Տիգրան Ավինյանը դուրս մնաց ՔՊ առաջատար տասնյակից
Անահիտ Մանասյանի համար էլ այդ օրը կգա՝ որքան շուտ, այնքան՝ լավ․ Կարապետյանց
Տեղի համայնքապետը գյուղում ավազի հանք է շահագործում