Վրաստանի հետ տնտեսական առնչություններ ունեցող, Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչներից տեղեկացա, որ այս Ամանորին Վրաստան հանգստի մեկնած հայաստանցիների թիվն ավելի քիչ է եղել, քան նախորդ տարի:
Հրապարակ թերթը գրել է․ Դա բացատրվում է սահմանային անցակետերում Վրաստանի պաշտոնյաների վերաբերմունքով, երբ Սադախլոյի սահմանային անցակետերից միայն մեկն է աշխատում, հայաստանցիների հերթեր են գոյանում, վրաց պաշտոնյաներն էլ հաճախ Հայաստանի բնակիչների հետ քաղաքավարի չեն վարվում։
Բագրատաշենցիները հայտնեցին, որ օգտվողներ կան Սադախլոյի մաքսակետում առկա «Դյութի ֆրի» անմաքս առեւտրի խանութից, այնտեղից գնում են էժան՝ տուփը 180 դրամին համարժեք գումարով ծխախոտ, արտերկրի էժան օղի եւ այլ ապրանքներ:
Լրագրողներիս հետ զրուցած անձանց խոսքով՝ Սադախլոյի մաքսակետի «Դյութի ֆրի» խանութից կանոնավոր գնումներ կատարած անձանց Բագրատաշենի մաքսակետում հիշում են, այդ գնորդները նշված ապրանքները Հայաստան ներկրելիս մաքսակետում խնդիրներ են ունենում:

Բաց մի թողեք
Անահիտ Մանասյանի համար էլ այդ օրը կգա՝ որքան շուտ, այնքան՝ լավ․ Կարապետյանց
Տեղի համայնքապետը գյուղում ավազի հանք է շահագործում
«Եթե դու ինչ-որ մեկին ուժեղ ատում ես, հանգստացիր, նստիր գետի ափին եւ սպասիր` ջուրը թշնամուդ դին կբերի»