Իրանի աքսորյալ թագաժառանգ Ռեզա Փահլավին կոչ է արել ցուցարարներին և զինվորականներին հանդես գալ Իրանի իշխող համակարգի դեմ՝ հայտարարելով, որ միջազգային ուշադրությունն այժմ վերածվում է գործողությունների։
X-ում գրառման մեջ Փահլավին նշել է, որ աշխարհը «տեսել և լսել է» բողոքողների քաջությունը։ Նա կոչ է արել ցուցարարներին շարունակել իրենց պայքարը և զգուշացրել, որ իշխանություններին թույլ չտան ստեղծել «նորմալ կյանքի պատրանք»։
«Հիշե՛ք այս բոլոր հանցագործների անունները։ Նրանք պատասխանատվություն կկրեն իրենց գործողությունների համար», – ընդգծել է Փահլավին։
Փահլավին նաև ուղիղ դիմել է իրանցի զինվորականներին՝ կոչ անելով զինվորներին ընդունել, որ ծառայում են ազգին, այլ ոչ թե կառավարությանը, և պաշտպանել քաղաքացիներին։ «Դուք շատ ժամանակ չունեք», – գրել է նա՝ կոչ անելով նրանց միանալ ցուցարարներին։
Հավելենք, որ ըստ HRANA-ի՝ հղում անելով Իրանում իր կողմնակիցների կողմից հաստատված տեղեկատվությանը, Իրանում բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2571-ի։

Բաց մի թողեք
Թրամփը ներառում է Ալի Խամենեիի, նրա որդու ֆիզիկական վերացումը
Ուր է տանում ՆԱՏՕ-ն Դոնալդ Թրամփը
Միացյալ Թագավորության արքան դեմ չի լինի եղբորը ժառանգությունից հեռացնելու որոշմանը․ «The Times»