«ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել էր 2025 թ. հունվար–մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկությունը, որտեղից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ առաջին եռամսյակում երգչուհի Սիրուշոն պետությանը վճարել է 83․1 մլն դրամ հարկ։
2-րդ եռամսյակում՝ 227 մլն 157 հազար դրամ,
3-րդ եռամսյակում՝ 313 մլն 436 հազար դրամ,
իսկ ահա 4-րդ եռամսյակում՝ 371 մլն 710 հազար դրամ։
Հիշեցնենք, որ ընկերությունը զբաղվում է Սիրուշոյի երաժշտական նախագծերի, տեսահոլովակների և համերգների կազմակերպմամբ, ինչպես նաև մշակութային արտադրանքների ստեղծմամբ։
Սիրուշոն նաև հիմնել է Pregomesh անվամբ արծաթե ձեռագործ զարդերի բրենդը, որը ներկայացնում է հայկական մշակույթը ժամանակակից ձևով։
Երգչուհի Սիրուշոն հայտնել էր, որ իրեն պատկանող «Սիրուշո Փրադաքշնը» (Sirusho Production)՝ հայկական երաժշտական և մշակութային արտադրական ընկերությունը, ևս մտել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում»։

Բաց մի թողեք
#Ուղիղ․ Ո՞ւմ կառաջադրի «Ուժեղ Հայաստան»-ը՝ որպես վարչապետի թեկնածու
ՔՊ քարտուղարին ներում են, իսկ 8 հոգևորականի մեղադրանք են առաջադրել
ԶՊՄԿ-ի փոխտնօրենը մեղադրյալ․ ո՞վ է Նարեկ Ամբարյանը, ինչ կապեր ունի. Լուսանկար