Փետրվարի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նուբարաշեն 11-րդ փողոցում գործող թիվ 175 դպրոց, որտեղ արձանագրել են քաղաքացու մահը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Տեղում Նուբարաշենի ոստիկանները ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 54-ամյա Սամվել Մ․-ն է, ով նույն օրը դպրոցի բուժկետում, բժշկի ներկայությամբ հանկարծամահ է եղել։

Բաց մի թողեք
Արտաշատ-Զովաշեն ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106» ու «Lada», 3 հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն․ Լուսանկար
Հարազատների հետ միջոցառման չէր մեկնել՝ պատճառաբանելով՝ գործեր ունի. հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինը
Խոշոր ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան վիրավորներ․ Լուսանկար