Ավարտվել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ է։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։
«Այս այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին և վերահաստատում մեր ընդհանուր հանձնառությունը՝ նպաստելու կայունությանը, անվտանգությանն ու բարեկեցությանը Միացյալ Նահանգներում, Հարավային Կովկասում և այլուր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը:
Այս մասին Իլհամ Ալիևի հետ նրա հանդիպումից հետո հայտնել է ԱՄՆ փոխնախագահի մամուլի խոսնակը. «Նախագահ Ալիևը և փոխնախագահ Վենսը քննարկել են նախագահ Թրամփի՝ Հայաստանում և Ադրբեջանում խաղաղություն հաստատելու նախաձեռնության հաջորդ քայլերը։ Նրանք կենտրոնացել են առևտրի և բարգավաճման, տեխնոլոգիաների և դիվանագիտական կապերի վրա, նաև խոսել են հաջորդ քայլերի մասին, այդ թվում՝ Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու (TRIPP) համար պայմանագրերի կնքման և թույլտվությունների, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումների, ինչպիսիք են բանտարկյալների ազատ արձակումը, ամերիկյան ներդրումները և տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիան»,- փոխանցել է փոխնախագահի խոսնակը։
Ամերիկյան կողմը, սակայն, չի մանրամասնել՝ ինչ արձագանք է եղել ադրբեջանական կողմից, և կա՞ն, արդյոք այս հարցով պայմանավորվածություններ։
Ջեյ Դի Վենսը Երևանում թռիչքից առաջ խոստացել էր Բաքվում բարձրացնել հայ գերիների հարցը:

Բաց մի թողեք
1-ամյա երեխան տան խոհանոցում այրվածքներ է ստացել, տեղափոխվել ԲԿ, որտեղ մահացել է
Տեր-Պետրոսյանը համարում է, որ համախմբման գործն ավելի լավ կարող է անել Սամվել Կարապետյանը․ Զուրաբյան
ՔՊ-ին կամաց-կամաց պետք է բերենք ռեալ դաշտ. Կարեն Կարապետյան