14/02/2026

Չինաստանը կարող է մեկ հեռախոսազանգով դադարեցնել պատերազմը Ուկրաինայում․ ՆԱՏՕ-ում ԱՄՆ ​​ներկայացուցիչ

Չինաստանը կարող է մեկ հեռախոսազանգով դադարեցնել պատերազմը Ուկրաինայում, ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մեթյու Ուիտակերը։

«Չինաստանը կարող է վաղը զանգահարել Վլադիմիր Պուտինին և դադարեցնել այս պատերազմը․․․ Եվ դադարեցնել կրկնակի նշանակության տեխնոլոգիաների վաճառքը: Գիտեք, այս պատերազմը լիովին հնարավոր է Չինաստանի շնորհիվ», – նշել է դեսպանը Մյունխենի անվտանգության համաժողովում քննարկման ժամանակ։