14/02/2026

Գերմանիան ու Ֆրանսիան բանակցություններ է սկսել՝ Եվրոպայում միջուկային զսպման համակարգի ստեղծման վերաբերյալ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը բանակցություններ է սկսել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ Եվրոպայում միջուկային զսպման համակարգի ստեղծման վերաբերյալ:

«Ես գաղտնի բանակցություններ եմ սկսել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ եվրոպական միջուկային զսպման հարցի վերաբերյալ», – հայտարարել է Մերցը Մյունխենի անվտանգության համաժողովում:

Կանցլերը ընդգծել է, որ Գերմանիան «բարի կամքով կատարում է իր իրավական պարտավորությունները այս ոլորտում»: Նա նաև նշել է, որ եվրոպական միջուկային զսպման հարցը դիտարկում է որպես «ՆԱՏՕ-ի շրջանակներում մեր միջուկային համատեղ օգտագործման ծրագրի անբաժանելի մաս»:

Գերմանիայի կանցլերը նաև կոչ է արել Եվրոպային «չշտապել չմերժել Միացյալ Նահանգներին» և աշխատել տրանսատլանտյան վստահության վերականգնման և ամրապնդման ուղղությամբ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաժողովում ելույթ ունենալիս նշել է, որ Փարիզը մտադիր է վերանայել միջուկային զսպման դերն ու սկսել է ռազմավարական երկխոսություն, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և մի շարք այլ եվրոպացի առաջնորդների հետ:

«Ահա թե ինչու մենք այժմ ռազմավարական երկխոսություն ենք հաստատում՝ հասկանալու համար, թե ինչպես կարող ենք մեր ազգային դոկտրինը կապել կոնկրետ համագործակցության, համատեղ զորավարժությունների և անվտանգության ընդհանուր շահերի հետ», – ասել է Մակրոնը։

Նա ընդգծել է, որ Ֆրանսիան «պատմության մեջ առաջին անգամ դա անում է Գերմանիայի հետ»: Ֆրանսիայի առաջնորդի խոսքով՝ փոխգործակցության նոր ձևաչափը թույլ կտա միջուկային զսպումն ինտեգրել եվրոպական պաշտպանության և անվտանգության ավելի լայն մոտեցման մեջ: