Արդեն երկրորդ օրն է, ընթանում է 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը։
Քվեարկությունը մեկնարկել է փետրվարի 13-ին՝ ժամը 10։00-ին, և շարունակվելու է մինչև 20։00-ը։
Առաջին փուլի քվեարկության արդյունքներով հիսուն առավելագույն ձայն ստացած թեկնածուները իրավունք կստանան մասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը։ Հիսուն առավելագույն ձայն ստացած թեկնածուների ցանկը կձևավորվի ՀՀ ընտրական օրենսդրությամբ սահմանված, նվազ ներկայացված սեռի քվոտաները լրացնելու համար անհրաժեշտ թվով առավելագույն ձայներ ստացած, նվազ ներկայացված սեռի թեկնածուների ներառմամբ այնպես, որ հիսուն առավելագույն ձայն ստացած թեկնածուների անվանական ցանկը համապատասխանի ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված չափանիշներին։

Եթե առաջին փուլի քվեարկության արդյունքներով առավելագույն ձայներ ստացած թեկնածուների ցանկի հիսուներորդ հորիզոնականում հայտնվում են հավասար ձայներ ստացած մեկից ավելի թեկնածուներ, ապա առավելագույն ձայներ ստացած թեկնածուների ցանկում ներառվում են այդ հորիզոնականում գտնվող հավասար ձայներ ստացած բոլոր թեկնածուները:


Բաց մի թողեք
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև
Երբ կլինեն նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը, ինչ է լինելու հների հետ