Ուժեղ Հայաստանի ուժեղ վարչապետն է Սամվել Կարապետյանը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը՝ անցումային համակարգողի կարգավիճակով։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։
«Ներկայանում ենք՝ թափանցիկ, ազնիվ եւ պրոֆեսիոնալ
Գալիք 5 տնտեսական քայլերն են
300000 նոր աշխատատեղ, մասնավորապես՝ մարզերում:
Մեր հայրենակիցներն ապրելու եւ աշխատելու են հայրենիքում
0 % հարկ՝ փոքր բիզնեսի համար:
Վարսավիր, հացթուխ, նկարիչ, ուսուցիչ եւ այլք, արարելու են նպաստավոր պայմաններում եւ զարգացնելու են իրենց գործունեությունը
20% էժան դեղորայք բոլորի համար:
Մեր հայրենակիցները ստիպված չեն լինելու գնալ այլ երկրներ՝ էժան դեղորայք ձեռք բերելու
Բերքի երաշխավորված մթերում գյուղերում:
Գյուղացու մտածմունքն իր բերքի աճեցումն է լինելու
20000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ:
Պետությունը նպաստելու է ընտանիքների ձեւավորմանը եւ աջակցելու է նորաստեղծ ընտանիքներին»։
***
Մթերման կայանի շատ լավ օրինակ է: Այսօրինակ մթերման կայաններ կգործեն Հայաստանով մեկ և մթերում կանեն գյուղացուց կայուն գնով, կփաթեթավորեն և արտահանեն:
Գյուղացին ստիպված չի լինի բերքը հասնելուց հետո վաճառքի մասին մտածել, տարվա սկզբից արդեն կունենա վաճառքի պայմանագիր:
Շնորհակալ ենք Դավիթ Դվաթյանին, որակյալ գյուղատնտեսական նյութ տալու համար , և ՄուլտիԱգրո ընկերությանը այս գործի համար:

Բաց մի թողեք
Ովքեր են ՔՊ նախընտրական ցուցակում հայտնված առավելագույն ձայներ ստացած կանայք
ՔՊ 50 առաջատար արդյունքները․ շատ պատգամավորներ, նախարարներ ու մարզպետներ տեղ չեն գտել
Նիկոլ Փաշինյան՝ 894, Սուրեն Պապիկյան՝ 780, Գևորգ Պապոյան՝ 765. քվեարկության նախնական արդյունքները՝ ըստ ստացած քվեների