16/02/2026

Երևանում ծնվող երեխաների թիվը նվազել է

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը ներկայացրել է մայրաքաղաքում ծննդաբերությունների վիճակը հունվար ամսվա համար։

Նրա խոսքով՝ 2025 թվականի հունվարին Երևանում ծնվել է 1632 երեխա, որոնցից 854-ը տղա և 778-ը աղջիկ։ Այս տարի նույն ժամանակահատվածում ծնվել է 1607 երեխա՝ 859 տղա և 748 աղջիկ, ինչը 25-ով պակաս է նախորդ տարվա համեմատ։