21/02/2026

EU – Armenia

EU – Armenia

Թուրքիայում ձերբակալել են գերմանական Deutsche Welle-ի լրագրողին. Լուսանկար

Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են Անկարայում գերմանական Deutsche Welle միջազգային հեռարձակողի թղթակցին՝ նրան մեղադրելով մոլորեցնող տեղեկատվություն տարածելու և նախագահին վիրավորելու մեջ։

Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարության մեջ նշել է, որ ձերբակալել է Ալիջան Ուլուդագին և հետաքննություն է սկսել նրա՝ սոցիալական ցանցերում կատարած որոշ գրառումների հիման վրա։

Deutsche Welle-ն հայտնել է, որ իրենց երկարամյա թղթակիցը ձերբակալվել է Անկարայում և տարվել Ստամբուլի ոստիկանություն։ Deutsche Welle-ի գլխավոր տնօրեն Բարբարա Մասինգը մեղադրանքներն անհիմն է որակել և ասել, որ ձերբակալությունը կանխամտածված սպառնալիք է և ցույց է տալիս, թե ինչպես է կառավարությունը ճնշում մամուլի ազատությունը։

Լրատվամիջոցը նշել է, որ լրագրողի դեմ մեղադրանքները կապված են նրա՝ 1.5 տարի առաջ X սոցիալական ցանցում արված քննադատության հետ՝ կապված Թուրքիայի կառավարության այն միջոցառումների հետ, որոնք հանգեցրել են ենթադրյալ «Իսլամական պետության» զինյալների ազատ արձակմանը:

Գերմանիայի կառավարության խոսնակը հայտարարել է, որ Բեռլինը խորապես մտահոգված է լրագրողի ձերբակալությամբ՝ հավելելով, որ Deutsche Welle-ն պետք է կարողանա ազատ աշխատել Թուրքիայում։