Հորդանանի Մուվաֆաք Սալթի ռազմական բազայում տասնյակ ամերիկյան ինքնաթիռներ են նկատվել ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության աճի ֆոնին, հաղորդում է «New York Times»-ը՝ հղում անելով արբանյակային պատկերներին և թռիչքի տվյալներին։
Հրապարակման համաձայն, ուրբաթ օրն արված լուսանկարներում երևում է ավելի քան 60 հարվածային ինքնաթիռ, ինչը մոտ 3 անգամ գերազանցում է սովորական թիվը։
Ավելին, թռիչքների հետևման տվյալների համաձայն, փետրվարի 15-ից ի վեր բազայում վայրէջք է կատարել առնվազն 68 տրանսպորտային ինքնաթիռ։ Թերթի տվյալներով՝ լրացուցիչ կործանիչներ կարող են լինել ապաստարաններում։
Հրատարակությունը հայտնել է, որ արբանյակային պատկերները ցույց են տալիս F-35 կործանիչներ՝ շատ ավելի ժամանակակից ինքնաթիռներ, քան սովորաբար բազայում տեղակայվածները: Թերթը նաև հայտնաբերել է մի քանի անօդաչու թռչող սարքեր և ուղղաթիռներ, ինչպես նաև նոր հակաօդային պաշտպանության համակարգեր։
Հորդանանի պաշտոնյաները հրատարակությանը հայտնել են, որ ամերիկյան ինքնաթիռներն ու սարքավորումները բազայում տեղակայված են Միացյալ Նահանգների հետ պաշտպանական համաձայնագրի շրջանակներում։

Բաց մի թողեք
Թրամփի իրանական տարբերակները. «խորհրդանշական» միջուկային հարստացումից մինչև Խամենեիի հեռացում. Axios
Թուրքիայում ձերբակալել են գերմանական Deutsche Welle-ի լրագրողին. Լուսանկար
Ռուսական ռմբակոծիչներ են դիտարկվել ԱՄՆ սահմաններում, ինչ է կատարվում