21/02/2026

EU – Armenia

EU – Armenia

Պետք է ինքնակրթությամբ զբաղվեն, այլապես կզրկվեն պարգեւավճարի 10 տոկոսից

Պետական ապարատում պարգեւավճարներ ստացած ղեկավար անձնակազմը, պարզվում է, պարտադիր պետք է ինքնակրթությամբ զբաղվի, հակառակ դեպքում կզրկվի պարգեւավճարի 10 տոկոսից:

«Հրապարակ» թերթը գրել է․ Առավելագույնը 250 հազար դրամ պարգեւավճար ստացող բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ծախսեն տարբեր վճարովի դասընթացների հաճախելու վրա, ապա այդ մասին փաստաթղթեր ներկայացնեն, ոչ չզրկվեն այդ 250 հազար դրամից։

Կառավարության համապատասխան որոշման մեջ բառացի գրված է․ «Խրախուսանքի արժանացած անձին տրված պարգեւավճարի 10 տոկոսը, իսկ վերջինիս մեծությունը 250 հազար դրամը գերազանցելու դեպքում՝ 250 հազար դրամը, նախատեսված է վճարման կիսամյակին հաջորդող կիսամյակի ընթացքում կրթության կամ գիտական գործունեության հետ կապված, այդ թվում՝ միջազգային հեղինակավոր գիտական պարբերականներում հրապարակումների նպատակով ծախսերի համար»։

Բացի այդ՝ կրթական ծախսերի վերաբերյալ գրավոր ապացույցներ չներկայացնելու պարագայում «այդ մասը ենթակա է նվազեցման հաջորդող ժամանակահատվածի խրախուսման ֆոնդից»։