21/02/2026

EU – Armenia

EU – Armenia

ՔՊ պատգամավորների մեծ մասը հիպոթեքային վարկով տներ են գնել

ՔՊ նախընտրական ընտրություններից հետո որոշ պատգամավորների մոտ խուճապային տրամադրություններ են առաջացել, խոսքը նրանց մասին է, ովքեր դուրս են մնացել ցուցակի անցողիկ տեղերից եւ տեղ չեն ունենա հաջորդ խորհրդարանում։

«Հրապարակ» թերթը գրել է․ Բանն այն է, որ այս պատգամավորների մեծ մասը հիպոթեքային վարկով տներ են գնել՝ կարծելով, թե ամբողջ կյանքում պատգամավոր են աշխատելու եւ հարկատուներիս հաշվին միլիոնավոր պարգեւավճարներ ստանալով՝ շքեղ կյանքով են ապրելու։

Հիմա մտավախություն ունեն, որ ոչ միայն պատգամավորի, այլեւ մի որեւէ պետական աշխատանք էլ իրենց չի տա Նիկոլ Փաշինյանը, եւ իրենք կհայտնվեն այնտեղ, որտեղ էին մինչեւ 2018 թվականը․ ամեն դրամ հաշվելով՝ կսկսեն մի կերպ գոյատեւել: Ուստի շատերի մոտ սգո տրամադրություններ են՝ ինչպես են փակելու վարկերը, ինչպես են «տուն պահելու»։