22/02/2026

EU – Armenia

EU – Armenia

Եկեղեցու հարևանությամբ սպանված տղան պայմանագրային զինծառայող էր. բացառիկ մանրամասներ

Սևանում տեղի է ունեցել դանակահարություն, սպանվել է Տավուշի մարզի 20-ամյա բնակիչ Արամ Խաչատրյանը։

Դանակահարությունը տեղի է ունեցել «Գարաժ» կոչվող թաղամասում, եկեղեցու հարևանությամբ. նախնական տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել աղջկա պատճառով, և Խաչատրյանին սպանել է աղջկա եղբայրը։

Մեզ ՆԳՆ-ից հայտնել էին, որ դեպքի առնչությամբ կա երկու ձերբակալված։

Նշենք, որ սպանված Արամ Խաչատրյանը պայմանագրային զինծառայող էր՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու։