22/02/2026

EU – Armenia

EU – Armenia

«Մերիդիան» էքսպո կենտրոնում դժբախտ պատահար է տեղի ունեցել

3 օր առաջ հայտնի «Մերիդիան» էքսպո կենտրոնում դժբախտ պատահար է տեղի ունեցել, 40-ամյա տղամարդը, որը շենքի տանիքում շինարարական աշխատանքներ է կատարելիս եղել, ընկել է եւ տեղում մահացել։ 

Ներքին գործերի նախարարությունից մեզ փոխանցեցին․ «Փետրվարի 20-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Երեւանի շենքերից մեկի տանիքում աշխատանքներ իրականացնելու ժամանակ քաղաքացի է վայր ընկել, կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական բաժին»։

Նշենք, որ «Մերիդիան» էքսպո կենտրոն նախատեսվում է անցկացնել 2026 թվականին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17): Ամիսներ առաջ համաժողովին ընդառաջ կատարվելիք աշխատանքները տեսնելու համար  Նիկոլ Փաշինյանը այցելել էր կենտրոն եւ  շրջայցի ընթացքում ծանոթացել է կենտրոնի պայմաններին և տեխնիկական հնարավորություններին:

Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին տվել էր կոնկրետ հանձնարարականներ։ Եւ, ըստ ամենայնի, այս համաժողովի համար շինարարական աշխատանքն կատարելիս էլ եղել է դժբախտ դեպքը։