22/02/2026

EU – Armenia

EU – Armenia

Ողբերգական ավտովթար․ մետաղի ջարդոնի վերածված մեքենայից դուրս են բերել տղամարդու մարմին. Լուսանկար

Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 07:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Ռուբեն Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 107 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի եզրի հենասյանը, այնուհետև՝ նշված հասցեի չգործող շինության պատին։

Վթարի հետևանքով Ռուբեն Ա․-ն տեղում մահացել է։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Blog Image