22/02/2026

EU – Armenia

EU – Armenia

Արաբական երկրները դեմ են, որ իրենց տարածքից ԱՄՆ հարվածի Իրանին

Արաբական երկրները, որոնք հանդիսանում են Միացյալ Նահանգների դաշնակիցներ, ներառյալ՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն ու Հորդանանը եւ որտեղ մոտ 40 հազար ամերիկացի զինվորական կա տեղակայված, դեմ են, որպեսզի Իրանին հարվածելիս՝ Միացյալ Նահանգներն օգտագործի իրենց տարածքները։ Այս մասին հայտնում է CBS News-ը։

Հաղորդման համաձայն, արաբական երկրները մտավախություն ունեն, որ Իրանը կարող է պատասխան շատ ծանր հարված հասցնել իրենց տարածքներում գտնվող ամերիկյան օբյեկտներին։

Բացի արաբական միջնորդներից, որոնք կողմ են որպեսզի Թեհրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրը կարգավորի դիվանագիտական ճանապարհով, ռազմական լուծմանը դեմ է հանդես գալիս նաեւ Թուրքիան։

Այդ երկրները նաեւ դեմ են, որպեսզի Իրանում վարչակարգ փոխվի։ The Wall Street Journal-ը հայտնում է նաեւ, որ Միացյալ Նահանգներում կողմ են սահմանափակ հարվածներ հասցնել Իրանին՝ մասնավորապես ռազմական եւ կառավարական օբյեկտներին, որպեսզի Թեհրանին ստիպեն գնալ Միացյալ Նահանգներին ձեռնտու պայմաններով միջուկային գործարքի՝ խուսափելով հանդերձ լայնամասշտաբ պատերազմից։

Դա կարող է տեղի ունենալ առաջիկա մի քանի օրերի ընթացքում։