Ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի պետական գործակալությունը մեջբերել է The News York Times-ի հրապարակումը, ըստ որի՝ մինչ ուկրաինական կարգավորման բանակցությունները շարունակվում են, «Դոնալդ Թրամփի շրջապատից կորպորատիվ ներդրողը Ռուսաստանի հետ Ալյասկայում գազի վերամշակման պայմանագիր է ստորագրել, ինչը վկայում է, որ ԱՄՆ նախագահը Ռուսաստանին արևմտյան տնտեսական համակարգ վերադարձնելու նպատակ ունի»:
Ավելի վաղ բրիտանական The economist-ը գրել է, որ Ռուսաստանը պատժամիջոցների վերացման դիմաց ԱՄՆ-ին է ներկայացրել տնտեսական համագործակցության «յոթ կետից բաղկացած փաթեթ, որի ընդհանուր արժեքը կազմում է 12 տրիլիոն դոլար»:
ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Դմիտրիևը նախ ասել է, որ ռուս-ամերիկյան «բիզնես-գործարքն ավելին արժե, քան ներկայացնում է արևմտյան մամուլը»,- ապա հերքել այդ տեղեկությունները:
ՌԻԱ- Նովոստիի հրապարակումը, որ կառուցված է «արտաքին ներդրումները ցանկացած երկրի տնտեսական առողջության վկայություն են» կանխադրույթի վրա, թույլ է տալիս եզրակացնել, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, իրոք, տնտեսական համագործակցության հեռանկարները քննարկում են: Մեկնաբանը ծաղրում է Ռուսաստանի այն շրջանակներին, որ ԱՄՆ-ի հետ տնտեսական գործարքը գնահատում են «հայրենավաճառություն»:
Ռուսաստանի նախագահ Պուտինը բազմիցս հիմնավորել է, որ Ռուսաստանը չի կարող գերտերություն լինել, եթե չհասնի տնտեսական և տեխնոլոգիակն ինքնաբավության: Երևում է, այդ նպատակը մնում է անհասանելի:
Ռուսաստանը փորձում է վերադառնալ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների այն մակարդային, որ կար 2000-ականների սկզբին: Ռուսաստանի պետական քարոզչությունը դա ներկայացնում է այնպես, որ ամերիկյան ընկերությունները «300 միլիարդ դոլարի վնաս են կրել, և իրենք են շահագրգռված համագործակցությամբ»:
Դժվար է կողմնորոշվել, թե ԱՄՆ նախագահ Թրամփն ի՞նչ առաջնահերթությամբ է գնահատում Ռուսաստանի հետ տնտեսական և տեխնոլոգիական համագործակցության վերականգնումը, և դա ի՞նչ ազդեցություն կթողնի չին-ամերիկյան և ռուս-չինական առեւտրատնտեսական կապերի և այդ կերպ՝ համաշխարհային տնտեսության վրա:
Հնարավոր է, տեխնոլոգիական մեկուսացման շեմին հայտնված Ռուսաստանը ձգտում է ԱՄՆ միջոցով շտկել կախվածությունը: Քաղաքական այդ ուղագիծը, երևի, դրական կազդի հետխորհրդային երկրների և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններին:
Եթե Ռուսաստանը ձգտում է տեխնոլագիական «ճեղքման», բայց դա հնարավոր է միայն ԱՄՆ-ի հետ «գործարքի» ձևով, ապա Վաշինգտոնը հազիվ թե հոտխորհրդային երկրների հետ կապերը պայմանավորի Մոսկվայի քմահաճույքով: Տնտեսապես ոչ ինքնաբավ Ռուսաստանը չի կարող քաղաքական սուվերեն որոշումներ կայացնել:

Բաց մի թողեք
Ով է առավել վստահելի ու իրավահաջորդը ԱՄՆ-ում՝ Ռուբիոն, թե՝ Վենսը
Ինչու Տիգրան Ավինյանը դուրս մնաց ՔՊ առաջատար տասնյակից
Ով է տարածաշրջանում ԱՄՆ-ի համար ասիչը՝ Իսրայելը, թե՝ Թուրքիան