Իսրայելի կառավարությունը որոշել է Հորդանան գետի արևմտյան ափում 1967թ.-ից ի վեր հրեա վերաբնակիչների համար կառուցված բնակավայրերի հողատարածքները գրանցել «որպես պետական սեփականություն»:
Ինչպես տեղեկացրել է «Անադոլուն», առաջարկությունը ներկայացրել են ֆինանսների, արդարադատության և պաշտպանության նախարարներ Սմոտրիչը, Լևնը և Կացը: Որոշումը թույլ է տալիս, որ հրեա վերաբնակիչները հանդիսանան «օրինական սեփականատեր՝ գույքի տնօրինման և վաճառքի իրավունքով հանդերձ»:
Ըստ էության, խոսքը միջազգային իրավունքի առումով Պաղեստինի ժողովրդին պատկանող տարածքների օկուպացիան «օրինականացնելու» և դրանց նկատմամբ Իսրայելի իրավազորությունը վերջնականապես ամրագրելու մասին է:
Նախօրեին իսլամադավան տանսերեք երկրի արտգործնախարարները պաշտոնական հայտարարությամբ դատապարտել են Իսրայելի «զավթողական քաղաքականությունը»: Վերջին մի քանի օրերին թուրքական մամուլը շրջանառության է դրել «մեծ Իսրայել» հասկացությունը և Իսրայելի վարչապետ Նաթանյահուին մեղադրել Մերձավոր Արևելքում «նավաճողական քաղաքականություն վարելու» մեջ:
Փետրվարի 26-ին Պակիստանի նախաձեռնությամբ գումարվելու է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարարակն արտահերթ խորհրդաժողով: Այդ մասին տեղեկությունը հայտնել է «Անադոլուն»:
Ըստ այդմ, ԻՀԿ արտաքին գործերի նախարարները պետք է «քննարկեն Արևմտյան ափին վերաբնակեցման և օկուպացված տարածքների բռնազավթման ուղղությամբ Իսրայելի ապօրինի գործունեությունը»: ԻՀԿ-ն, ամենայն հավանականությամբ, կընդունի Իսրայելին դատապարտող հայտարարություն:
Ուշագրավ է, որ ԻՀԿ անդամ է նաև Ադրբեջանը, որ ավելի քան քառորդ դար այդ հարթակն օգտագործել է, որպեսզի իսլամադավան երկրներին տրամադրի Հայաստանի դեմ: Պաղեստինի հարցում պաշտոնական Բաքուն ֆորմալ հանդես է գալիս «երկու ժողովուրդ՝ երկու պետություն» դիրքորոշմամբ:
Բայց Ադրբեջանը գործնականում Պաղեստինի անկախ պետությանը չի աջակցում: Բոլորովին վերջերս Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Պաղեստինի հարցն արաբական երկրների խնդիրն է:
Ալիևը փետրվարի 19-ին Վաշինգտոնում մասնակցել է Գազայի վերականգնման հարցով Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ադրբեջանը նույնպես Գազայի վերականգնման հիմնադրամին ներդրում է խոստացել:
Պաշտոնական Բաքուն, սակայն, այդ տեղեկությունը չի հաստատել: Բոլորովին վերջերս Իսրայելի վարչապետ Նաթանյահուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Երուսաղեմ այցի հրապարակային հրավեր է արել: Ալիևից արձագանք առայժմ չկա:
Չափազանց կարևոր է, որ Պաղեստինի անկախ պետության հարցով ԻՀԿ նախարարական խորհրդաժողովը հրավիրվել է Պակիստանի առաջարկությամբ: Պակիստանը հանդիսանում է Ադրբեջանի ռազմավարական գործընկերը:
Անցյալ տարի այցելելով Իսմաբադ՝ Իլհամ Ալիևը նույինիսկ Հնդկաստանի հետ բախման դեպքում Պակիստանին ռազմական աջակցության պատրաստակամություն է հայտնել: Ադրբեջանը միաժամանակ սերտ կապեր ունի Իսրայելի հետ:
Նաթանյահուն հայտարարել է Հնդկաստանի մասնակցությամբ «սուննի ագրեսից առանցքը զսպող վեցյակի ալյանս» կազմավորելու նպատակի մասին:
Ի՞նչ ընտրություն կկատարի Ադրբեջանը: Նաթանյահուն ասել է, որ «վեցյակին» մաս կկազմի «ասիական մի քանի երկիր»: Բաքուն կհետևի Երուսաղեմի՞ն, թե՞ կներգրվի Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան «եռյակին», որին, կարծես թե, հարում է նաև Եգիպտոսը:

Բաց մի թողեք
Անկարան Վաշինգտոնի հետ խորհրդատվություններ անցկացրե՞լ է
Իսրայելի նախաձեռնած «վեցյակի ալյանսը» ներգրավելո՞ւ է Ֆրանսիա-Հնդկաստան գլոբալ ռազմավարական գործընկերությանը
Թրամփը Պուտինի հետ «գլոբալ հավասարակշռություն հաստատելու գործարքի» կգնա՞