Երևանի N143 մանկապարտեզի տնօրենին ձերբակալել են։
Սննդի գողության մեջ կասկածվող տնօրենը բերման էր ենթարկվել հենց իր աշխատասենյակից այսօր առավոտյան։
MediaHub-ի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը հաստատեց տեղեկությունը, նշելով՝ վերջինիս մեղադրանք է ներկայացվել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի թիվ 143 մանկապարտեզի սաների ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում տնօրենի դեմ. մտահոգված են՝ ինչպես է կոռուպցիոն հանցագործության մեջ կասկածվողը շարունակում պահպանել աշխատանքը։
Ծնողները այցելել էին մանկապարտեզի տնօրեն Դանիելյանին և պահանջել պարզաբանում, թե ինչպես է ստացվել, որ նա կրկին սկսել է գալ աշխատանքի, ինչու քրեական վարույթի շրջանակում քննություն չի իրականացվում, և ինչու չեն հարցաքննվում մանկապարտեզի աշխատակիցները։


Բաց մի թողեք
Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույքեր
Ինչ մեղադրանքներով են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները
Մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը