24/02/2026

EU – Armenia

EU – Armenia

Փաշինյանի նախկին խորհրդականը միացել է Աբրահամ Գասպարյանին

«Genesis Armenia» մտավոր կենտրոնը երեկ ներկայացրել է իր նոր ռազմավարությունը և նորացված գրասենյակը, ձևակերպելով զարգացման հիմնական առաջնահերթությունները և քաղաքական-վերլուծական աշխատանքի նոր նշաձողը։

Կառույցի հիմնադիր – տնօրենը քաղաքագետ Աբրահամ Գասպարյանն է:

Նա հայտարարել է, որ կազմակերպությունը պատրաստվում է «գալիք մարտերին». «Առաջիկա չորս ամսվա ընթացքում համահայկական ամբողջ ռեսուրսը պետք է մոբիլիզացնել՝ առաջին հերթին կասեցնելու մայրամուտի այն ընթացքը, որը վերջին հինգ տարվա ընթացքում մեր պետությունը բռնել է և գնում է դեպի ազգային ինքնիշխանության և ազգային գերիշխանության լիակատար տապալում»:

Ուշագրավ է, որ կազմակերպության ծրագրերի և նախագծերի ղեկավաը քաղաքական գիտությունների դոկտոր Արսեն Գասպարյանն է, ով 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականն էր` արտաքին քաղաքականության գծով, սակայն ընդամենը մեկ տարի աշխատեց` 2019 թվականին ազատվեց պաշտոնից եւ այլեւս ՔՊ-ական իշխանությունների հետ առնչություններ չի ունեցել: