Վերնիսաժում օրս պարապ չի անցնում, թեև պարապություն է։ Առևտուր չկա ու չկա… Բայց դա հո՞ չի նշանակում, որ պարապուրտի մեջ եմ։ Մեկը սուրճս է բերում, մյուսը կանփետը, էն մյուսը կոլան, խաչապուրին ու պերաժկին, կամ թե լավ օրերին` քյաբաբն, արաղն ու երբեմն էլ կոնյակը…
Էդպես փադի շահի նման Վերնիսժում նստած վենձ գրող եմ աշխատում։ Էսօր իմ պատվարժան ընկերոջ` Հակոբ Հարությունի օրն էր։ Պատվարժան, որովհետև իրեն Չաղ Չաղ թագավոր եմ ասում։ Ինքը թեև անունով թագավոր էր, բայց թագավորությունը տակավին Վենձինն էր։ Մեկ էլ էն տենամ փորը ցցած, էրկու կոֆեն ձեռին, գլխավերևս կանգնած է։
֊Հակոբ,֊ ասի,֊ դու դեռ շատ առաջ կգնաս…
Ասաց. ֊էդ, խի՞, որ…
Ասի. ֊Հիմի ավելի շատ կոֆե դնողներն են առաջ գնում…
Հակոբը ցինիկ չի, ոչ էլ իմ նման լկտի։ Մեծ փորը բռնած քահ, քահ ծիծաղեց։
Օրեր են` կմթնեն, անց կկենան… Ես էլ հո՞ Գիքորը չեմ` Վենձ մարդ իմ, Վենձ, ու թեև առևտրակսն, բայց Զիմզիմովից էլ` Վենձ …
Օրը կտրի Վենձի։ Մինչ ե՞րբ պիտի ուրիշի հաշվին Վենձ աշխատեմ … Աստված ոչ անի` էդ օրը կտրի… Ու կկտրի, հաստատ կկտրի, եթե պակասեն պատիվ տվողներս…
Լևոն Ջավախյան

Բաց մի թողեք
Փետրվարի 25-ի աստղագուշակ․ Միշտ չէ, որ պետք է կիսվել ձեր ապրումներով
Փետրվարի 24-ի աստղագուշակ․ Օգտակար կլինի մտերիմների հետ ընդհանուր գործերն ու ծրագրերը քննարկելը
Ես իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ․ հայրը տնից 42 մլն դրամը գողացել, գրությունը թողել, գնացել է