Մեկ օր առաջ Ուկրաինայի նախագահը բացահայտել էր, որ 2 տարի ապրել է բունկերում։ Այժմ, ինչպես նա հայտարարել է, այնտեղ է գնում միայն օդային հարձակումների դեպքում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրում է Կիևի Բանկովա փողոցում գտնվող իր բունկերը։
Տեսանյութում նաև բունկերի ներսում երևում են «Ուկրաինայի նախագահի գրասենյակ» և «Նախարարների կաբինետ» գրությամբ ցուցանակներ։
«Այստեղ շատ բան է արվել։ Մենք երբեք այս կառույցը չենք ցուցադրել»,- ասել է Զելենսկին՝ անդրադառնալով 2022 թվականի փետրվարից ռազմական գործողությունների բռնկմանը։ Տեսանյութում նաև երևում է Զելենսկու գրասենյակը, որտեղ նա հեռախոսազրույցներ է ունեցել այլ առաջնորդների հետ հակամարտության սկզբում։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ մարտերի սկզբում բունկերում «հարյուրավոր մարդիկ» են եղել։
Զելենսկին նաև ասել է, որ հակամարտության սկզբում ինքը իր բունկերի գրասենյակում խոսել է տարբեր երկրների առաջնորդների, այդ թվում՝ այն ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Ուկրաինայի առաջնորդի խոսքով՝ իրեն զգուշացրել են սպառնալիքի մասին և առաջարկել կազմակերպել տարհանում Ուկրաինայից։ Զելենսկին հավելել է, որ ինքը պատասխանել է. «Ինձ զենք է պետք, ոչ թե տաքսի»։

Բաց մի թողեք
Մտադիր էին սպանել նախագահին ու նրա ընտանիքի անդամներին․ Հնչեղ բացահայտում
Մոսկվայում մահապարտ ահաբեկիչը ռումբ է նետել ոստիկանական մեքենայի վրա. զոհվել է ոստիկան, կան տուժածներ
Եվրոպական Միությունը ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ է կիրառել