24/02/2026

EU – Armenia

EU – Armenia

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Անտոնիո Կոշտան պատերազմի չորրորդ տարելիցի առիթով այցելել են Կիև․ Լուսանկար

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան փետրվարի 24-ի առավոտյան ժամանել են Կիև։

«Պատերազմի սկսվելուց ի վեր տասներորդ անգամ է, ինչ Կիև ենք այցելում՝ վերահաստատելու Եվրոպայի անսասան աջակցությունը Ուկրաինային՝ ֆինանսապես, ռազմական առումով և այս դաժան ձմռան ընթացքում», – գրել է ֆոն դեր Լեյենը X սոցիալական ցանցում։

Նա հավելել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքում է գտնվում ռուսական լայնածավալ ներխուժման չորրորդ տարելիցի առթիվ՝ ընդգծելու «մեր անսասան նվիրվածությունը Ուկրաինայի արդար պայքարին»։

«Եվ հստակ ազդանշան ուղարկելու ինչպես ուկրաինացի ժողովրդին, այնպես էլ ագրեսորին. մենք չենք նահանջի, մինչև խաղաղությունը չվերականգնվի։ Խաղաղություն Ուկրաինայի պայմաններով», – ընդգծել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը։

Իր հերթին Անտոնիո Կոշտան նշել է, որ իրենց այցի նպատակն է «ապահովել արդար և երկարատև խաղաղություն Ուկրաինայում»։

Պատերազմի 4-րդ տարելիցի առթիվ ԵՄ ղեկավարներն այցելել են Կիև