Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին մարմինը հայտնաբերվել է, և նրա մահը հաստատվել է։
Այս մասին գրում է CNN-ը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյայի խոսքը։
Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ։
Իրանի Կարմիր մահիկը փետրվարի 28-ին հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 201 մարդ։
Mehr լրատվական գործակալությունը, մեջբերելով կազմակերպության հաղորդագրությունը, հայտնել է, որ հարձակումների հետևանքով վիրավորվել է 747 մարդ։
Այս տեղեկատվության համաձայն՝ իրանցի փրկարարները գրանցել են հարվածներ երկրի 31 նահանգներից 24-ում։
Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը և ԱՄՆ-ն մի շարք հարվածներ են հասցրել Իրանին։ Իրանական լրատվամիջոցները հայտնել են երկրի ղեկավարների տների մոտ տեղի ունեցած պայթյունների մասին։ Հաղորդվել է նաև քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին։ Մասնավորապես, Իրանի հարավում գտնվող աղջիկների տարրական դպրոցի վրա ուղիղ հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է մինչև 160 մարդ։

Բաց մի թողեք
Իրանը հարձակվել է Մերձավոր Արևելքի յոթ երկրներում գտնվող` ԱՄՆ-ի ռազմական օբյեկտների վրա ու փակել է Հորմուզի նեղուցը
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ողջ է, սպանվել են Իրանի պաշտպանության նախարարն ու ԻՀՊԿ-ի հրամանատարը
Գերագույն առաջնորդին հեռացրել են մայրաքաղաքից․ ի՞նչ է կատարվում